Բարի գալուստ Փարիզ Հյուրանոց

«Փարիզ» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա, քաղաքի սրտում: Մերձակայքում բազմաթիվ ազգային եւ էկզոտիկ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, թանգարաններ, պատկերասրահներ, համերգային սրահներ և այգիներ կան: 

«Փարիզ» հյուրանոցում Դուք կհյուրընկալվեք լուսավոր եւ ընդարձակ հյուրասենյակներում, որտեղ Ձեզ են սպասում քաղաքի ամենաընդարձակ մահճակալները եւ սմարթ հեռուստացույցները՝ իրենց բազմալեզու հեռուստաալիքներով: 

Հյուրանոցն առաջարկում է 24-ժամյա սենյակային ծառայություն, ժամանակին համահունչ կահավորված մարզասրահ, միջին և փոքր միջոցառումների համար նախատեսված բնական լուսավորությամբ և պատշգամբով, ժամանակակից աուդիո-վիզուալ սարքավորումներով հագեցած սրահ և տանիքում հանգրվանած հիասքանչ «Մոնմարտր» ռեստորան բար-սրճարանը:

Մեր գլխավոր խոհարարի ֆրանս-իտալական խոհանոցների բացառիկ ճաշատեսակները հաճելիորեն կզարմացնեն Ձեզ իրենց յուրօրինակ ձևավորմամբ և նրբաքիմք համով, միաժամանակ` տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորանից Ձեր առջև կբացվի Երևանը՝ իր պայծառ գույներով, ու Արարատ լեռը՝ իր վեհ և անչափ տպավորիչ տեսքով:

  • Տեղադիրքը Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակի մերձակայքում
  • Հեշտ հասանելիություն թե՛ Ամիրյան և թե՛ Տերյան փողոցներից
  • Բանկերի, կառավարական գրասենյակների և բիզնես կենտրոնների մերձություն
  • Մոտակայքում գտնվող  խանութներ, ռեստորաններ, սրճարաններ և բարեր
  • Կայանելու հնարավորություն ավտոբուսների և այլ մեքենաների համար
  • Անմիջապես հյուրանոցի կողքին գտնվող գեղեցկության սրահ և բժշկական կենտրոն
  • Անվճար wifi ինտերնետային կապ ամբողջ հյուրանոցում