«ՆՈՒՄԱ» ընկերությունը՝ “Արենի” Փառատոն հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, այս տարի ևս կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը:
Այն տեղի կունենա 2018թ. մայիսի 4-ին և 5-ին, 18:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենագաստրոնոմիկ անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Արամի խաչմերուկների հատվածում:
«Երևանի Գինու Օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու ռեստորաններին, սրճարաններին, գինի արտադրողներին և/կամ այլ սնունդ արտադրող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց ուտեստները/արտադրանքը, նոր հաճախորդներ և գործընկերներ ձեռք բերել:
«Երևանի Գինու Օրեր» կազմակերպիչները հրավիրում են ձեր ընկերությանը դառնալ մասնակից 2018թ-ի ամենասպասված և լայնամաշտաբ էնո-գաստրո-սթրիթ-ֆեստին: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԻ ՁԵՎ (սեղմել այստեղ):
Հիշեցնենք, որ 2017թ-ի միջոցառման 2 օերերին այցելեցին ավելի քան 25000 տեղացիներ և զբոսաշջիկներ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Նունե Մանուկյանի հետ, Հեռ.՝ +37491204760 կամ Մերի Բադալյանի հետ, ՝Հեռ.՝ +37491479182:
Կանխավ շնորհակալություն Ձեր մասնակցության պատրաստակամության համար: