«Փարիզ» հյուրանոցի տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորանը լի է լույսով, ջերմությամբ և հուզիչ մեղեդիներով: Ռեստորանին կից բացօթյատեռասայից կարող եք վայելել դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը բացվող սքանչելի տեսարանը: Մեր խոհարարի խոհարարական գլուխգործոցները կհիացնեն Ձեզ իրենց նրբաքիմք համով և ձևավորմամբ, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազան տեսականին կօգնեն Ձեզ հանգստանալ և յուրահատուկ զգալ: Կտուրին գտնվող բար-սրճարանը բաց է տարվա տաք եղանակներին, մինչդեռ ռեստորանը բաց է ողջ տարվա ընթացքում: