«Փարիզ» հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով: Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, ֆեն, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ` Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձեք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորան-բար-սրճարանում՝ վայելելով Երևանի և Արարատ լեռան հիասքանչ տեսարանները:
Զգացեք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում, 24 ժամ շարունակ. լուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով, տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորան-բար-սրճարան, փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ, սենյակային ծառայություն, ժամանակակից կահավորված ֆիտնես կենտրոն, լվացքի և քիմմաքրման ծառայություն, անվճար, ապահով ավտոկայանատեղի, օդանավակայանում դիմավորելու ծառայություն:
Բարի գալուստ Երևանի «Փարիզ հյուրանոց», որտեղ հյուրընկալությունը կենսակերպ է: