Երևանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թ.-ին:
Այն զբաղեցնում է ութհարկանի շենքի վեց հարկերը, առաջին և երկրորդ հարկերում
գտնվում է Պատմության թանգարանը:Պատկերասրահը ամենաընդարձակն
է նախկին սովետական տարածաշրջանում: Այն պահպանում է հայկական
արվեստի ամենածավալուն հավաքածուն: Այստեղ պահվում են 20.000-ից ավելի կտավներ, որոնցից
350-ը պատկանում են Արևմտյան Հայաստանի արվեստագետների վրձնին, ինչպիսիք են Գառզուն,
Օրաքյանը և այլք: Պատկերասրահում է գտնվում ծովանկարիչ Հ. Այվազովսկու
կտաների գրեթե ամբողջ հավաքածուն:
Պատկերասրահը
իր տանիքի տակ է պահում նաև մի շարք անվանի օտարերկրյա արվեստագետների գործեր, նրանց
թվում են Ռեպինը, Շագալը, Ռուբենսը, Բրյուլովը, Յակուլովը, Ֆոլկը,
Կանդինսկին և այլք:
Հայ ժողովրդի ինքնությունը, ավանդույթները և բնորոշ
առանձնահատկությունները արտացոլված են այս պատկերասրահում: Հայկական արվեստին մոտիկից
ծանոթանալու առաջին քայլը պատկերասրահ այցելելն է:
Հայկական բաժնում կարող եք տեսնել Լմբատաբանքի, Տաթևի
վանքի, Ախթալայի, Հաղպատի և Արուճի վանքերի որմնանկարների պատճենները:
Միջնադարյան որմնանկարների և մանրանկարիչ Նաղաշ և Հովնաթան Հովնաթանյանների գործերի մի հսկայական հավաքածու ևս
պահպանվում է այստեղ:
Այս ազգային գանձարանը պահպանում է նաև Ֆրագոնարի,
Կուրբեի, Դոնաթելլոյի, Տինտորետոյի, Ռոդենի, Ռուբենսի և այլ հանճարների գործեր:
Այստեղ կարելի է գտնել նաև Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի և Սեդրակ
Առաքելյանի կտավները:
Մեղք գործած կլինես, եթե գեթ մեկ անգամ չայցելես այս
պատկերասրահը:
Կոնտակտային տվյալներ: Address` 1 Arami street, Yerevan 0010 Tel: (010) 56 74 72