Շրջակայքը: Ցեղասպանության թանգարան

Հայոց ցեղասպանության թանգարանի դռները առաջին անգամ բացվել են 1995թ.-ին, երբ լրացավ ցեղասպանության 80-ամյակը: Թանգարանի յուրօրինակ ոճը նախագծել են ճարտարապետներ Լյուդմիլա Մկրտչյանը և Սաշուր Քալաշյանը, իսկ քանդակագործը Ֆ. Առաքելյանն է:

Իր բացման առաջին իսկ օրվանից թանգարանը ունեցել է բազմաթիվ այցելուներ թե Հայաստանից և թե արտերկրից: Համաձայն պետական որոշման՝ թանգարան այցելությունը պարտադիր պայման է օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների համար: Նրանից շատերը արդեն դա արել են, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը և այլ բարձաստիճան պաշտոնյաներ:

Թանգարանը առաջարկում է էքսկուրսիա տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Թանգարանում պահպանվում են բազմաթիվ պատմական փաստաթղթեր:

Թանգարանի երկհարկանի տպավորիչ շենքը կանգնած է Ցեղասպանության հուշահամալիրի առջև: Առաջին հարկում տեղակայված են ինժեներական, տեխնիկական և կառավարչական սենյակները և Կոմիտասի դահլիճը, որն ունի 170 նստատեղ: Այս հարկում են գտնվում նաև գրադարանը, ընթերցասրահը, գիտական և այլ նյութերի պահոցը:

Երկրորդ հարկում թանգարանի ցուցահանդեսային սրահն է, որը զբաղեցնում է 1000կմ2 տարածք: Այն ունի երեք հիմնական ցուցասրահներ և մեկ պատկերասրահ:

Ցեղասպանության հուշահամալիրի էությունը կայանում է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակը վառ պահելու մեջ: Ցեղասպանության թանգարանի առաքելությունն է հանրությանը տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակալից քայլ է հետագա նմանատիպ ողբերգությունները կանխելու համար: Նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնել:

 

<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 10 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address` Centre, Yerevan 0028 Tel. (010) 39 09 81
Այցելել հիմնական էջ