Գաղտնիություն

Օգտատիրոջ ինֆորմացիայի գաղտնիությունը շատ կարևորէ Paris Hotel Yerevan-ի համար: Մենք պարտավորվում ենք պահպանել Ձեր՝ օգտատիրոջ գաղտնիությունը ևանվտանգությունը: Գաղտնիության Քաղաքականությունը թարմացվում է պարբերաբար, ուստի, խնդրում ենք Ձեզ հաճախակի վերստուգել այն: Paris Hotel Yerevan-ը չի տրամադրում անձը բացահայտող տեղեկություն որևէ երրորդ կողմի`առանց օգտատիրոջ համաձայնության:

Մենք պարտավորվում ենք Ձեզ համար պահպանել գաղտնիության ռեժիմը Paris Hotel Yerevan-ի ինտերնետային կայքում՝www.ParisHotel.am (այսուհետև բոլոր թվարկված URL հղումները կանվանվեն «Կայք»): Մեր նպատակն է Ձեր աշխատանքն առցանց ռեժիմում ապահովել այնպես, որ Ձեզ տրամադրվի առավել օգտակար տեղեկատվություն, ռեսուրսներ և ծառայություններ: Ելնելով դրանից՝ Կայքի որոշ գործառույթների ապահովման համար անհրաժեշտ է ստանալ որոշակի տեղեկատվություն Կայքից օգտվողների մասին: Հասկանալով Ձեր՝ օգտատիրոջ գաղտնիության կարևորությունը՝մենքց անկանում ենք բացատրել, թե ինչ տեսակի տեղեկատվություն ենք ստանում և ինչպես ենք այն օգտագործում: Նկարագրված Գաղտնիության Քաղաքականությունը վերաբերում էԿայքին:

 

Տեղեկատվության Հավաքագրում ևԿիրառում 

 

Տվյալ Գաղտնիության Քաղաքականությունը ներառում է Կայքի կողմից հավաքագրված երկու տեսակի տեղեկատվություն՝անձնական​​ և ընդհանուր: «Անձնական տեղեկատվություն» տերմինը վերաբերում է այն տվյալներին, որոնք Դուք կամավոր կերպով տրամադրում եք Կայքից օգտվելիս, և որը նույնականացնում էՁեզ և/կամ ընկերությունը, որի անունից Դուք մուտքագրվում եք և օգտվում Կայքից: Անձնական տեղեկատվությունը ներառում էմեր ծառայություններում մուտքագրված այնպիսի տվյալներ, ինչպիսիք են Ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, Ձեր պատկանելությունը այն ընկերությանը, որի անունից մուտքագրվում եք, ֆիզիկական հասցեն և/կամ այլ անձնական տեղեկատվություն: «Ընդհանուր տվյալներ» տերմինը վերաբերում է Կայքի այցելուների և oգտատերերի մասին ընդհանուր տեղեկատվությանը՝ կապված Կայքի օգտագործման հետ, օրինակ՝ Կայքի ընդհանուր հաճախելիությունը, այցելությունների քանակը որոշ էջերում,այլ ինտերնետային կայքերից կամ մեզ կցված երրորդ/կողմնակի կայքերից մեր Կայք այցելությունները, որոշակի ծառայությունների օգտագործումը և ծառայությունների հանդեպ հետաքրքրությունը, Կայքի գործառույթները, ինչպես նաև երրորդ կողմերը, որոնք հասանելի են Կայքի միջոցով կամ գտնվում ենԿայքում:

Մենք երաշխավորում ենք, որ Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունները չեն օգտագործվի առանց Ձեր իմացության կամ համաձայնության: Դուք կարողեք ներկայացնել Paris Hotel Yerevan-ի մասին տեղեկություններ ստանալու հայտ, մասնակցել մեր ակցիաներից մեկին կամ բաժանորդագրվել մեր էլեկտրոնային կամ քաղաքային փոստին:Այդ նպատակով մենք կարող ենք հարցում անել Ձեր անվան, էլեկտրոնային հասցեի կամ փոստային հասցեի վերաբերյալ: Ձեր կողմից նշված տվյալների տրամադրման դեպքում մենք դրանք կօգտագործենք միայն այն նպատակներով, որոնք նշված կլինեն տեղեկությունների հավաքագրման ձևի ստորին մասում:

Կայքում զետեղված տեղեկատվությունը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝

Հյուրանոցային համարի պլանավորում և ամրագրում

Էլեկտրոնային փոստով ակցիաների մասին ծանուցում

Մարքեթինգային հաղորդագրությունների կամ հարցումների ուղարկում

Պատասխան Ձեր հարցերին կամ առաջարկություններին

Կայք այցելության որակի բարելավում

Ձեր կողմից գրանցում՝ որպես հյուրանոցի այցելու:

 

Բոլոր ձևերը պարունակում են  «Կասեցնել բաժանորդագրությունը» կոճակը, որը թույլ է տալիս Ձեզ դուրս գալ Paris Hotel Yerevan-ի և հետագա օնլայն մարքեթինգի ցուցակներից: Ցուցակներում ընդգրկվելու կամ չընդգրկվելու մասին որոշում կայացնելիս խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալներն օգտագործվում են միայն Paris Hotel Yerevan-ի կամ հյուրանոցի գործընկերների հետ համատեղ ակցիաների շրջանակներում: Մենք չենք վաճառում, վարձակալում կամ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, այդ թվում`երրորդ կողմի հետ համատեղ պրոմոութերներին, և դրանք չենք օգտագործում չհաստատված առևտրային նպատակներով: Դուք կարող եք ցանկացած պահի դուրս գրվել մեր ցուցակներից: Մեր ցուցակների բոլոր էլեկտրոնային նամակները պարունակում են բաժանորդագրման կասեցման դյուրին առցանց հասանելիություն:

 

 

 

 

Օգտագործման Թույլտվություն

 

Paris Hotel Yerevan-ը կարող է Ձեր կողմից տեղադրված անձնական տեղեկատվությունը հավաքել և Կայքում օգտագործել ցանկացած եղանակով, որը համապատասխանում է Գաղտնիության Քաղաքականության մեջ կամ Կայքի որևէ այլ հատվածում սահմանված կարգին՝ Կայքում Ձեր կողմից նման տեղեկատվություն զետեղելու պահին: Այն պահին, երբ Դուք տեղադրում եք անձնական տեղեկություն կամ ներկայացնում եք հայց, տեղեկությունների նախատեսված օգտագործումը երևում է Ձեր կատարած հայցի համապատասխան համատեքստում և/կամ այն դեպքում, երբ Կայքն է նշում նախատեսված նպատակը: Կայքում անձնական տեղեկատվություն զետեղելիս Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը և թույլտվությունը այդ տեղեկատվության ցանկացած օգտագործման համար՝ Գաղտնիության Քաղաքականության մեջ կամ Կայքի որևէ այլ հատվածում սահմանված կարգի համաձայն: Այդ համաձայնությունը Paris Hotel Yerevan-ի կողմից ենթադրվում է լռելյայն, եթե տեղեկության տեղադրման պահին Ձեր կողմից հակառակը չի նշվում: Խնդրում ենք չկատարել նման խնդրանք որևէ անհատի կամ ընկերության անունից, եթե Դուք չունեք համապատասխան լիազորություն:

 

Անվտանգ Ամրագրումներ

 

Եթե​​ Դուք ցանկանում եք կատարել առցանց ամրագրում Կայքում, ապա Դուք հղում կստանաք դեպի ամրագրման ինտերֆեյս և երրորդ կողմի ամրագրման շարժիչԱմրագրման Շարժիչ»)՝ տրամադրված վաճառողի կողմից: Չնայած Ամրագրման Շարժիչը երևում է մեր Կայքում, իրականում այն տրամադրվում է երրորդ կողմից և ղեկավարվում է իր Գաղտնիության Քաղաքականությամբ: Մենք հասկանում ենք, որ անվտանգությունը շարունակում է մնալ առցանց սպառողների առաջնային մտահոգությունը, այդ պատճառով Ամրագրման Շարժիչի Վաճառողի ընտրությունը կատարել ենք մեծ զգուշությամբ: Այս Կայքում SSL ծրագրով տեղադրվող ցանկացած տեղեկատվություն կոդավորված է և պաշտպանված երրորդ կողմերի բացահայտումից:

 

Ձեր Տեղեկության Պաշտպանությունը

 

Paris Hotel Yerevan-ը ցանկանում է, որ հյուրանոցային համարներ պլանավորելիս Կայքի այցելուները վստահորեն օգտվեն Կայքից: Հավաքագրված տեղեկությունների պաշտպանման համար Paris Hotel Yerevan-ը կիրառում է անվտանգության ծրագիր, որը թույլ է տալիս համակարգերում զետեղված տեղեկատվությունը պաշտպանել չարտոնված մուտքերից:

Մեր Կայքը տեղակայված է անվտանգ միջավայրում: Կայքի սերվերները/համակարգերը զինված են տվյալների կոդավորման կամ խառը գաղտնագրման տեխնոլոգիաներով և մեր ոլորտի համար ստանդարտացված արգելապատնեշներով: Ամրագրման ժամանակ կամ հաճախորդի էլեկտրոնային հասցեն գրանցելիս Ձեր տվյալները պաշտպանվում են Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայով՝ տվյալների անվտանգ փոխանցումն ապահովելու համար:

 

Օգտագործման Համաձայնության  Դադարեցում

 

Եթե Ձեր անձնական տեղեկատվությունն օգտագործելու թույլտվությունը տալուց հետո Դուք այլևս չեք ցանկանում, որ Paris Hotel Yerevan-ը Ձեզ ներառի իր նամակագրական ցուցակում, այլ կերպ կապ հաստատի Ձեզ հետ կամ օգտագործի Ձեր անձնական տեղեկատվությունը՝ Գաղտնիության Քաղաքականության մեջ կամ Կայքի այլ հատվածում նշված կարգով, ապա Դուք կարող եք պարզապես տեղեկացնել մեզ այդ մասին՝ սեղմելով մեր էլեկտրոնային հաղորդակցության ներքևում գտնվող «Կասեցնել բաժանորդագրությունը» կոճակը կամ ուղարկելով մեզ էլեկտրոնային նամակ:

 

Ընդհանուր Տվյալների  Օգտագործում

 

Paris Hotel Yerevan-ը ցանկանում է բարելավել իր Կայքը ևկարող է մշակել ու առաջարկել նոր գործառույթներ և ծառայություններ: Մենք վերահսկում ենք Կայքի օգտագործման վերաբերյալ հավաքագրված տվյալները՝ Կայքի օգտ